11:43  ,  16 փետրվարի, 2026

Օլիմպիական չեմպիոն Լինդսի Վոնը դուրս է գրվել հիվանդանոցից

Ամերիկացի լեռնադահուկորդուհի, 2010թ․ օլիմպիական չեմպիոն, 41-ամյա Լինդսի Վոնն Իտալիայում չորրորդ վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից, հաղորդում է ESPN-ը։

25-րդ ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրով արագընթաց վայրէջքի մրցման մեկնարկից մի քանի վայրկյան անց Լինդսի Վոնն ընկել էր եւ ծնկի ու սրունքի կոտրվածք ստացել։ Նրան ուղղաթիռով էին տեղափոխել հիվանդանոց։

Լինդսի Վոնը 2019 թվականին ծանր վնասվածքից հետո հայտարարել էր կարիերան ավարտելու մասին։ 2024-ին նա ծնկահոդի փոխարինման հաջող վիրահատություն էր տարել եւ վերադարձել պրոֆեսիոնալ սպորտ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English