11:43 16 փետրվարի, 2026Ամերիկացի լեռնադահուկորդուհի, 2010թ․ օլիմպիական չեմպիոն, 41-ամյա Լինդսի Վոնն Իտալիայում չորրորդ վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից, հաղորդում է ESPN-ը։
25-րդ ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրով արագընթաց վայրէջքի մրցման մեկնարկից մի քանի վայրկյան անց Լինդսի Վոնն ընկել էր եւ ծնկի ու սրունքի կոտրվածք ստացել։ Նրան ուղղաթիռով էին տեղափոխել հիվանդանոց։
Լինդսի Վոնը 2019 թվականին ծանր վնասվածքից հետո հայտարարել էր կարիերան ավարտելու մասին։ 2024-ին նա ծնկահոդի փոխարինման հաջող վիրահատություն էր տարել եւ վերադարձել պրոֆեսիոնալ սպորտ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.