Իսպանիայի չեմպիոն եւ գավաթակիր «Բարսելոնան» երկրի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում հյուրընկալվեց Մադրիդի «Աթլետիկոյին» եւ պարտություն կրեց 0:4 հաշվով (տեսանյութ)։
6-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց կատալոնական թիմի իսպանացի պաշտպան Էրիկ Գարսիան, որը 86-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ։
Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի առավելությունը 14-րդ րոպեին կրկնապատկեց ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը։
33-րդ րոպեին աչքի ընկավ նիգերիացի հարձակվող Ադեմոլա Լուկմանը։ Առաջին խաղակեսի ավելացված երկրորդ րոպեին դաշտի տերերի չորրորդ գոլը խփեց արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը։
Պատասխան հանդիպումը Բարսելոնայում տեղի կունենա մարտի 3-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:12 , 9 սեպտեմբերի
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի
23:42 , 8 սեպտեմբերի
21:25 , 8 սեպտեմբերի 
20:40 , 8 սեպտեմբերի
20:02 , 8 սեպտեմբերի
19:35 , 8 սեպտեմբերի
19:14 , 8 սեպտեմբերի
19:03 , 8 սեպտեմբերի