02:02 13 փետրվարի, 2026Իսպանիայի չեմպիոն եւ գավաթակիր «Բարսելոնան» երկրի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում հյուրընկալվեց Մադրիդի «Աթլետիկոյին» եւ պարտություն կրեց 0:4 հաշվով (տեսանյութ)։
6-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց կատալոնական թիմի իսպանացի պաշտպան Էրիկ Գարսիան, որը 86-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ։
Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի առավելությունը 14-րդ րոպեին կրկնապատկեց ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը։
33-րդ րոպեին աչքի ընկավ նիգերիացի հարձակվող Ադեմոլա Լուկմանը։ Առաջին խաղակեսի ավելացված երկրորդ րոպեին դաշտի տերերի չորրորդ գոլը խփեց արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը։
Պատասխան հանդիպումը Բարսելոնայում տեղի կունենա մարտի 3-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.