17:26  ,  10 փետրվարի, 2026

Յոհանես Կլեբոն՝ 7-ակի օլիմպիական չեմպիոն

Նորվեգացի դահուկավազորդ Յոհանես Կլեբոն նվաճեց Իտալիայի Միլան եւ Կորտինա քաղաքներում անցկացվող 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերի չեմպիոնի տիտղոսը դասակավոր ոճով արագավազքում։

29-ամյա Կլեբոն դարձավ Օլիմպիական խաղերի 7-ակի չեմպիոն։ Նա երրորդ Խաղերն անընդմեջ նվաճում է ոսկե մեդալն այս մրցաձեւում։

Արծաթե մեդալակիր դարձավ ամերիկացի Բեն Օգդենը։ Երրորդ տեղը գրավեց նորվեգացի Օսկար Օպստադը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News