18:26  ,  10 փետրվարի, 2026

Հայ հրաձիգները 3 մեդալ են նվաճել Եվրոպայի Մ-16 եւ Մ-18 առաջնությունում

Բուլղարիայի Բուրգաս քաղաքում ավարտված մինչեւ 16 եւ 18 տարեկանների Եվրոպայի առաջնությունում մրցումային վերջին օրը Հայաստանը նվաճեց բրոնզե մեդալ:

Մինչեւ 18 տարեկանների պայքարում 10 մետր օդամղիչ ատրճանակ տրիո մրցաձեւում Արմեն Գեւորգյանը, Հայկ Սարգսյանը եւ Արտակ Ամիրյանը գրանցել են 880,2 միավոր արդյունք եւ նվաճել բրոնզե մեդալ։

Հայաստանի պատանեկան հավաքականը Երեւան է վերադարձել 1 ոսկե, 1 արծաթե եւ 1 բրոնզե մեդալով։
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր էր դարձել Դավիթ Խաչատրյանը, արծաթե մեդալ էր նվաճել՝ Հայկ Սարգսյանը:

Դավիթ Խաչատրյանը մինչեւ 16 տարեկանների պայքարում 10 մետր օդամղիչ հրացան մրցաձեւում գրանցել էր 414,7 միավոր արդյունք: Հայկ Սարգսյանը մինչեւ 18 տարեկանների պայքարում 10 մետր օդամղիչ հրացան մրցաձեւում վաստակել է 382 միավոր։

Հայաստանի պատանեկան հավաքականը մեդալային հաշվարկում 10-րդն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում