Մոսկվայի «Սպարտակը» Ռուսաստանի ամենաթանկ ֆուտբոլային բրենդն է։ PwC միջազգային խորհրդատվական-աուդիտորական ընկերությունը մոսկովյան ակումբի բրենդի արժեքի գնահատման անկախ հետազոտություն է անցկացրել։ Ըստ այդ ուսումնասիրության՝ 2012թ. հունիսի 30-ի դրությամբ, «Սպարտակի» բրենդի արժեքը եղել է 60,8 միլիոն եվրո, ինչը զգալիորեն գերազանցում է այլ ռուսական եւ ուկրաինական ֆուտբոլային բրենդների արժեքը։ Տվյալները տրամադրել է BrandFinance-ը, հաղորդում է Sovsport-ը։
Բրենդի արժեքի հաշվարկի մեջ մտել է երկրպագուների բազայի մեծացման ներուժը, նոր ստադիոնի հարմարավետությունը, երկրպագուներին նոր ծառայությունների մատուցման հնարավորությունը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:30 , 10 սեպտեմբերի
10:09 , 10 սեպտեմբերի 
09:54 , 10 սեպտեմբերի
09:07 , 10 սեպտեմբերի
00:54 , 10 սեպտեմբերի 
23:21 , 9 սեպտեմբերի
22:39 , 9 սեպտեմբերի
21:05 , 9 սեպտեմբերի
20:29 , 9 սեպտեմբերի
19:50 , 9 սեպտեմբերի