21:16  ,  7 փետրվարի, 2026

«Բարսելոնան» խնդիրներ չունեցավ՝ 3:0 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» տանը մրցեց «Մալյորկայի» հետ եւ հաղթեց 3:0 հաշվով։

Գոլերը խփեցին լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալն ու իսպանացի կիսապաշտպան Մարկ Բերնալը։

«Բարսելոնան» 58 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Մալյորկան» 15-րդն է՝ 24 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 23-րդ տուր

«Բարսելոնա» - «Մալյորկա»՝ 3:0 (տեսանյութ)

Ռոբերտ Լեւանդովսկի, 29, Լամին Յամալ, 61, Մարկ Բերնալ, 83

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում