Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերը հայտարարեց բացված Միլանի «Սան Սիրո» ստադիոնում ընթացող բաց արարողությունում։ Զուգահեռաբար մասնակիցների շքերթ անցկացվում է նաեւ Կորտինայում, Պրեդացոյում եւ Լիվինյոյում։ Շքերթին մասնակցեց 92 պատվիրակություն։
Խաղերի ջահը Միլանում բոցավառեցին իտալացի լեռնադահուկորդներ, եռակի օլիմպիական չեմպիոններ Ալբերտո Տոմբան ու Դեբորա Կոմպանյոնին, Կորտինայում՝ իտալացի լեռնադահուկորդուհի, օլիմպիական չեմպիոն Սոֆյա Գոջան։
— Milano Cortina 2026 (@milanocortina26) February 6, 2026
THE OLYMPIC CAULDRONS!
SIMPLY AMAZING!!#MilanoCortina2026 #OpeningCeremony #Olympics pic.twitter.com/m3bXHeNuHb
25-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ: Նրանք կպայքարեն 3 մարզաձեւում՝ դահուկավազք, լեռնադահուկային սպորտ եւ գեղասահք: Հայաստանը կներկայացնեն դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, գեղասահքի Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը, որը պատվիրակության դրոշակակիրներն էին։
Հայ օլիմպիականների մրցումային օրերն ու ժամանակացույցը
Փետրվարի 6
25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի բազման արարողություն` 23:00 (Երեւանի ժամանակով)
Փետրվարի 7
16:00 (Երեւանի ժամանակ)
Դահուկավազք, կանանց պայքար
Կատյա Գալստյան՝ 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ)
Փետրվարի 8
15:30
Դահուկավազք, տղամարդկանց պայքար
Միքայել Միքայելյան՝ 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ)
Փետրվարի 12
16:00
Դահուկավազք, կանանց պայքար
Կատյա Գալստյան ՝10 կմ ինտերվալ (ազատ ոճ)
Փետրվարի 13
14:45
Դահուկավազք, տղամարդկանց պայքար
Միքայել Միքայելյան ՝10 կմ ինտերվալ (ազատ ոճ)
Փետրվարի 14
13:00
Լեռնադահուկ, տղամարդկանց պայքար
Հարություն Հարությունյան՝ հսկա ոլորավայրէջք
Փետրվարի 15
22:45
Գեղասահք, սպորտային զույգ
Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին՝ կարճ ծրագիր
Փետրվարի 16
13:00
Լեռնադահուկ, տղամարդկանց պայքար
Հարություն Հարությունյան՝ ոլորավայրէջք
23:00
Գեղասահք, սպորտային զույգ
Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին՝ ազատ ծրագիր
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:31 , 3 սեպտեմբերի
22:43 , 3 սեպտեմբերի 
21:54 , 3 սեպտեմբերի
21:01 , 3 սեպտեմբերի
20:02 , 3 սեպտեմբերի
19:07 , 3 սեպտեմբերի
18:35 , 3 սեպտեմբերի
18:04 , 3 սեպտեմբերի
17:03 , 3 սեպտեմբերի
16:20 , 3 սեպտեմբերի