16:02  ,  4 փետրվարի, 2026

Ձանետին ու Ֆաբրեգասը մասնակցել են օլիմպիական կրակի փոխանցումավազքին (տեսանյութ)

Իտալական «Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասն ու Միլանի «Ինտերի» նախկին ավագ, ակումբի փոխնախագահ Խավիեր Ձանետին ջահակրի դերում մասնակցել են 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքին։

Խաղերի առաջին մրցումային օրը փետրվարի 4-ն է, բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 6-ին։

Մրցումները կանցկացվեն Միլան, Կորտինա դ’Ամպեցո, Վալյի դի Ֆիեմե եւ Վալետելինե քաղաքներում։

Հայաստանը կներկայացնեն դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, գեղասահքի Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News