12:36  ,  2 փետրվարի, 2026

WTA 250․ Էլինա Ավանեսյանի հաղթական մեկնարկը

Աշխարհի 169-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Չեխիայի Օստրավա քաղաքում  անցկացվող WTA 250 կարգի մրցաշարում։

1/16 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը  6։3, 2։6, 6։3 հաշվով հաղթեց աշխարհի 87-րդ ռակետ, ճապոնացի Մոյուկա Ուչիջիմային։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 55 րոպե։

1/8 եզրափակիչում Ավանեսյանի մրցակիցը կլինի Ալիսիա Պարկս (ԱՄՆ, 99-րդ ռակետ) - Ջուլյա Գրաբեր (Ավստրիա, 95-րդ ռակետ) զույգի հաղթողը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News