02:25  ,  29 հունվարի, 2026

ՉԼ․ 1/8 եզրափակիչ եւ անցումային փլեյ-օֆֆ դուրս եկած թիմերը

Չեմպիոնների լիգայում ավարտվեց խմբային փուլը։ Առաջին 8 տեղերը գրաված թիմերը նվաճեցին 1/8 եզրափակիչի ուղեգրեր։

Այդ թիմերն են «Արսենալը», «Բավարիան», «Լիվերպուլը», «Տոտենհեմը»,
«Բարսելոնան», «Չելսին», «Սպորտինգն» ու «Մանչեսթեր Սիթին»։

9-24-րդ տեղերը գրաված թիմերը անցումային փլեյ-օֆֆում կշարունակեն պայքարը 1/8 եզրափակիչի մնացած ուղեգրերի համար։

Հունվարի 30-ին կայանալիք վիճակահանությունում հայտնի կդառնան զույգերը՝ ըստ գրաված տեղերի։

«Մոնակո» կամ «Ղարաբաղ» - ՊՍԺ կամ «Նյուքասլ Յունայթեդ»

«Բրյուգե» կամ «Գալաթասարայ» - «Յուվենտուս» կամ «Աթլետիկո Մադրիդ»

«Բուդյո-Գլիմտ» կամ «Բենֆիկա» - «Ռեալ Մադրիդ» կամ «Ինտեր»

«Բորուսիա Դորտմունդ» կամ «Օլիմպիակոս» - «Ատալանտա» կամ «Բայեր»

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում