02:03  ,  29 հունվարի, 2026

ՉԼ․ «Բարսելոնան» ու «Ինտերը» հաղթեցին, Մբապեի դուբլը «Ռեալին» չփրկեց պարտությունից, օրվա արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում տեղի ունեցան վերջին տուրի հանդիպումները։

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» 4:1 հաշվով հաղթեց դանիական «Կոպենհագենին»։

Իսպանիայի փոխչեմպիոն «Ռեալը» Պորտուգալիայում 2:4 հաշվով պարտվեց «Բենֆիկային»։

Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերը» Գերմանիայում 2:0 հաշվով հաղթեց Դորտմունդի «Բորուսիային»։ Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 88-րդ րոպեին։

8-րդ հաղթանակը տարավ Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալը», որը գրավեց առաջին տեղը։

Չեմպիոնների լիգա, 8-րդ տուր

«Բարսելոնա» - «Կոպենհագեն»` 4:1 (տեսանյութ)

Ռոբերտ Լեւանդովսկի, 48, Լամին Յամալ, 60, Ռաֆինյա, 69, 11մ, Մարկուս Ռեշֆորդ, 85 – Վիկտոր Դադասոն, 4

«Բենֆիկա» - «Ռեալ Մադրիդ»՝ 4:2 (տեսանյութ)

Անդրեաս Շելդերուպ, 36, 54, Վանգելիս Պավլիդիս, 45+5, 11մ, Անատոլի Տրուբին, 90+8 – Կիլիան Մբապե, 30, 58

Հեռացումներ՝ Ռաուլ Ասենսիո («Ռեալ»), 90+2, Ռոդրիգո («Ռեալ»), 90+7

«Արսենալ» - «Կայրաթ Ալմաթի»` 3:2 (տեսանյութ)

Վիկտոր Դյոկերեշ, 2, Կայ Հավերց, 16, Գաբրիել Մարտինելի, 38 - Ժորժինյո, 7, 11մ, Ռիկարդինյո, 90+4

«Նապոլի» - «Չելսի»` 2:3

Անտոնիո Վերգարա, 33, Ռասմուս Հոյլունդ, 43 - Էնցո Ֆերնանդես, 19, 11մ, Ժոաո Պեդրո, 61, 82

ՊՍԺ - «Նյուքասլ Յունայթեդ»` 1:1

Վիտինյա, 8 - Ջո Ուիլոք, 45+2

Չիրացրած 11մ՝ Ուսման Դեմբելե (ՊՍԺ), 4

«Բորուսիա Դորտմունդ» - «Ինտեր»` 0:2

Ֆեդերիկո Դիմարկո, 81, Անդի Դիուֆ, 90+4

«ՊՍՎ Էյնդհովեն» - «Բավարիա»` 1:2

Իսմայել Սայբարի, 78 – Ջամալ Մուսիալա, 58, Հարի Քեյն, 84

 «Այաքս» - «Օլիմպիակոս»` 1:2

Կասպեր Դոլբերգ, 69, 11մ - Ժելսոն Մարտինշ, 52, Սանտիագո Էսե, 79

 «Աթլետիկ Բիլբաո» - «Սպորտինգ»` 2:3

Օյան Սանսետ, 3, Գորկա Գուրուսետա, 29 – Ուսման Դյոմանդե, 12, Ֆրանսիսկու Տրինկան, 62, Ալիսոն Սանտոս, 90+5

«Աթլետիկո Մադրիդ» - «Բուդյո-Գլիմտ»` 1:2

Ալեքսանդր Սյորլոտ, 15 - Ֆրեդրիկ Շյովոլդ, 34, Կասպեր Հյոգ, 59

 «Բայեր» - «Վիլյառեալ»` 3:0

Մալիկ Տիլման, 12, 35, Ալեխանդրո Գրիմալդո, 57

 «Բրյուգե» - «Մարսել»` 3:0

Մամադու Դիախոն, 4, Ռոմեո Վերման, 11, Ալեքսանդր Ստանկովիչ, 79

 «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Տոտենհեմ»` 0:2

Ռանդալ Կոլո Մուանի, 47, Դոմինիկ Սոլանկե, 77

«Լիվերպուլ» - «Ղարաբաղ»` 6:0

Ալեքսիս Մաք Ալիսթեր, 15, 61, Ֆլորիան Վիրց, 21, Մոհամեդ Սալահ, 50, Ուգո Էկիտիկե, 57, Ֆեդերիկո Կիեզա, 90

«Մանչեսթեր Սիթի» - «Գալաթասարայ»` 2:0 (տեսանյութ)

Էրլինգ Հոլանդ, 11, Ռայան Շերկի, 29

«Մոնակո» - «Յուվենտուս»` 0:0

 «Պաֆոս» - «Սլավիա Պրահա»՝ 4:1

Վլադ Դրագոմիր, 17, Բրունո, 53, Անդերսոն Սիլվա, 84, Միսլավ Օրշիչ, 87 - Շտեպան Հալոուպեկ, 44

Հեռացում՝ Յան Բորժիլ («Սլավիա»), 59

«Ռոյալ Յունիոն» - «Ատալանտա»` 1:0

Անան Հալաիլի, 70

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում