00:15  ,  29 հունվարի, 2026

Եվրո-2026. Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը Լիտվայում ընթացող Եվրո-2026-ի խմբային փուլի վերջին տուրում մրցեց Լիտվայի հավաքականի հետ։

Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 3:3: Ընթացքում Հայաստանի հավաքականն առաջ էր 2:0 եւ 3:1 հաշվով։

Հայաստանի հավաքականից աչքի ընկան Դենիս Նեւեդրովը, Միքայել Գանդիլյանը եւ ավագ Վլադիմիր Սանոսյանը։

Քառորդ եզրափակիչում Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Խորվաթիան, որը A խմբում գրավել է երկրորդ տեղը։

Հանդիպումը տեղի կունենա հունվարի 31-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին։

Առաջին երկու տուրերում Հայաստանի հավաքականը 2:1 հաշվով հաղթել էր Ուկրաինային, 5:4 հաշվով՝ Չեխիային։

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում