00:15 29 հունվարի, 2026Ֆուտզալի Հայաստանի հավաքականը Լիտվայում ընթացող Եվրո-2026-ի խմբային փուլի վերջին տուրում մրցեց Լիտվայի հավաքականի հետ։
Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 3:3: Ընթացքում Հայաստանի հավաքականն առաջ էր 2:0 եւ 3:1 հաշվով։
Հայաստանի հավաքականից աչքի ընկան Դենիս Նեւեդրովը, Միքայել Գանդիլյանը եւ ավագ Վլադիմիր Սանոսյանը։
Քառորդ եզրափակիչում Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Խորվաթիան, որը A խմբում գրավել է երկրորդ տեղը։
Հանդիպումը տեղի կունենա հունվարի 31-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին։
Առաջին երկու տուրերում Հայաստանի հավաքականը 2:1 հաշվով հաղթել էր Ուկրաինային, 5:4 հաշվով՝ Չեխիային։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.