Խառը մենամարտերի (MMA) թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը (Հայաստան) ներողություն է հայցել UFC նախագահ Դանա Ուայթից եւ տիտղոսային մենամարտի հնարավորություն խնդրել:
«Դանա Ուայթ, Հանթեր Քեմփբել, ներեք ինձ։ Տիտղոսային մենամարտի հնարավորություն տվեք ինձ։ Ես լավ տղա կլինեմ եւ այլեւս ոչ մեկին չեմ հարվածի, կփորձեմ ճիշտ վարք դրսեւորել։ Մարզումային ճամբարում ամեն ինչ հնարավոր է, ցանկացածը կարող է վնասվածք ստանալ, բայց քաշքշուկներ, երկրպագուների հետ կռիվներ, գլխով հարվածներ այլեւս չի լինի», - ասել է Արման Ծառուկյանը Դանիել Կորմիեի յութուբյան ալիքի եթերում։
ММА-ում Արման Ծառուկյանն անցկացրել է 26 մենամարտ, տարել է 23 հաղթանակ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:02 , 31 օգոստոսի 
09:34 , 31 օգոստոսի
09:07 , 31 օգոստոսի 
00:48 , 31 օգոստոսի 
00:40 , 31 օգոստոսի 
22:42 , 30 օգոստոսի 
22:02 , 30 օգոստոսի
21:44 , 30 օգոստոսի
21:13 , 30 օգոստոսի
13:25 , 30 օգոստոսի