17:18 27 հունվարի, 2026Խառը մենամարտերի (MMA) թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը (Հայաստան) ներողություն է հայցել UFC նախագահ Դանա Ուայթից եւ տիտղոսային մենամարտի հնարավորություն խնդրել:
«Դանա Ուայթ, Հանթեր Քեմփբել, ներեք ինձ։ Տիտղոսային մենամարտի հնարավորություն տվեք ինձ։ Ես լավ տղա կլինեմ եւ այլեւս ոչ մեկին չեմ հարվածի, կփորձեմ ճիշտ վարք դրսեւորել։ Մարզումային ճամբարում ամեն ինչ հնարավոր է, ցանկացածը կարող է վնասվածք ստանալ, բայց քաշքշուկներ, երկրպագուների հետ կռիվներ, գլխով հարվածներ այլեւս չի լինի», - ասել է Արման Ծառուկյանը Դանիել Կորմիեի յութուբյան ալիքի եթերում։
ММА-ում Արման Ծառուկյանն անցկացրել է 26 մենամարտ, տարել է 23 հաղթանակ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.