Փետրվարի 6- 22-ը Միլանում եւ Կորտինա դ’Ամպեցոյում կանցկացվեն ձմեռային Օլիմպիական խաղերը:
Հայաստանն ունի 5 մասնակից: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:
Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան հաստատել է Օլիմպիական խաղերում Հայաստանի 3 մարզիկների մասնակցությունը:
Համապատասխան միավորների շնորհիվ տեղ է հատկացվել դահուկավազորդներ Միքայել Միքայելյանին, Կատյա Գալստյանին եւ լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանին:
Գեղասահքում օլիմպիական ուղեգիր ունի նաեւ Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը:
Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը օլիմպիական ուղեգիրը նվաճել է 2025 թ. սեպտեմբերի 25-ին Չինաստանի մայրաքաղաքում անցկացված ISU Skate to Milano Figure Skating Qualifier 2025 – Beijing-ում՝ գրավելով երկրորդ տեղը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:10 , 30 սեպտեմբերի 
22:42 , 30 սեպտեմբերի
22:03 , 30 սեպտեմբերի
21:02 , 30 սեպտեմբերի
20:28 , 30 սեպտեմբերի
20:13 , 30 սեպտեմբերի 
19:23 , 30 սեպտեմբերի
19:11 , 30 սեպտեմբերի
18:47 , 30 սեպտեմբերի
18:29 , 30 սեպտեմբերի