Հայաստանի 5 օլիմպիական կմասնակցի 25-րդ ձմեռային խաղերին

16:48   26 հունվարի, 2026

Փետրվարի 6- 22-ը Միլանում եւ Կորտինա դ’Ամպեցոյում կանցկացվեն ձմեռային Օլիմպիական խաղերը:

Հայաստանն ունի 5 մասնակից: Այս մասին  հայտնում է ՀԱՕԿ-ը: 

Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան հաստատել է Օլիմպիական խաղերում Հայաստանի  3 մարզիկների մասնակցությունը:

Համապատասխան  միավորների շնորհիվ  տեղ է հատկացվել դահուկավազորդներ Միքայել Միքայելյանին, Կատյա Գալստյանին եւ լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանին: 

Գեղասահքում օլիմպիական ուղեգիր ունի նաեւ Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը:

Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը օլիմպիական ուղեգիրը նվաճել  է 2025 թ. սեպտեմբերի 25-ին Չինաստանի մայրաքաղաքում անցկացված  ISU Skate to Milano Figure Skating Qualifier 2025 – Beijing-ում՝ գրավելով երկրորդ տեղը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.