01:55  ,  25 հունվարի, 2026

Մբապեի դուբլը հաղթանակ բերեց «Ռեալին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» մրցակցի խաղադաշտում 2:0 հաշվով առավելության հասավ «Վիլյառեալի» նկատմամբ։

47-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն (տեսանյութ)։ Ավելացված երկրորդ րոպեին նա նաեւ դուբլ ձեւակերպեց՝ արդյունավետ իրացնելով 11-մետրանոցը (տեսանյութ):

«Ռեալը» 51 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, «Վիլյառեալը» չորրորդն է` 41 միավոր։

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news