15:19  ,  23 հունվարի, 2026

Վազգեն Թեւանյանի երրորդ հաղթանակը հնդկական PWL-ում (տեսանյութ)

Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թեւանյանը երրորդ հաղթանակն է տարել Հնդկաստանի պրոֆեսիոնալ ըմբշամարտի Pro Wrestling League (PWL) առաջնությունում:

Մումբան ներկայացնող Maharashtra Kesri թիմի կազմում Թեւանյանը 65 կգ քաշայինների պայքարում 4:2 հաշվով հաղթել է Up Dominators թիմի ներկայացուցիչ, հնդիկ Վիշալ Կալիրամանային:
PWL լիգայի նախորդ գոտեմարտում Եվրոպայի չեմպիոնը 5:2 հաշվով պարտության էր մատնել ադրբեջանցի Ալի Ռահիմզադեին:

Հայաստանի առաջատար ըմբիշը Հնդկաստանի Pro Wrestling League-ում հանդես է գալիս այս տարվա սկզբից:

Հնդկական լիգայում Up Dominators թիմի կազմում հանդես է գալիս նաեւ աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, ազատ ոճի ըմբիշ Արման Անդրեասյանը (74 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English