15:19 23 հունվարի, 2026Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թեւանյանը երրորդ հաղթանակն է տարել Հնդկաստանի պրոֆեսիոնալ ըմբշամարտի Pro Wrestling League (PWL) առաջնությունում:
Մումբան ներկայացնող Maharashtra Kesri թիմի կազմում Թեւանյանը 65 կգ քաշայինների պայքարում 4:2 հաշվով հաղթել է Up Dominators թիմի ներկայացուցիչ, հնդիկ Վիշալ Կալիրամանային:
PWL լիգայի նախորդ գոտեմարտում Եվրոպայի չեմպիոնը 5:2 հաշվով պարտության էր մատնել ադրբեջանցի Ալի Ռահիմզադեին:
Հայաստանի առաջատար ըմբիշը Հնդկաստանի Pro Wrestling League-ում հանդես է գալիս այս տարվա սկզբից:
Հնդկական լիգայում Up Dominators թիմի կազմում հանդես է գալիս նաեւ աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, ազատ ոճի ըմբիշ Արման Անդրեասյանը (74 կգ):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.