23:36  ,  20 հունվարի, 2026

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթին» պարտվեց Նորվեգիայում (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 7-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց նորվեգական «Բուդյո-Գլիմտին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը պարտվեց 1:3 հաշվով։

Դաշտի տերերից դուբլի հեղինակ դարձավ դանիացի հարձակվող Կասպեր Հյոգը։ Աչքի ընկավ նաեւ նորվեգացի հարձակվող Իենս Պետեր Հոյգեն։

«Մանչեսթեր Սիթիի» միակ գոլը խփեց ֆրանսիացի հարձակվող Ռայան Շերկին։ Դրանից 2 րոպե անց երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց մանչեսթերյան թիմի իսպանացի կիսապաշտպան Ռոդրին։

Չեմպիոնների լիգա, 7-րդ տուր

«Բուդյո-Գլիմտ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 3:1 (տեսանյութ)

Կասպեր Հյոգ, 22, 24, Իենս Պետեր Հոյգե, 58 - Ռայան Շերկի, 60

Հեռացում՝ Ռոդրի («Մանչեսթեր Սիթի»), 62, երկրորդ դեղին քարտ

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում