02:06  ,  19 հունվարի, 2026

«Բարսելոնայի» անսպասելի պարտությունը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում չեմպիոն եւ առաջատար «Բարսելոնան» հյուրընկալվեց «Ռեալ Սոսիեդադին» եւ պարտություն կրեց 1:2 հաշվով։

Դաշտի տերերից աչքի ընկան իսպանացի հարձակվող Միկել Օյարսաբալն ու պորտուգալացի հարձակվող Գոնսալու Գեդեշը։

Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմի միակ գոլը խփեց անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը։

«Բարսելոնան» 49 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր է գերազանցում երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին»։ «Ռեալ Սոսիեդադը» 8-րդն է՝ 24 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 20-րդ տուր

«Ռեալ Սոսիեդադ» - «Բարսելոնա»՝ 2:1 (տեսանյութ)

Միկել Օյարսաբալ, 32, Գոնսալու Գեդեշ, 71 - Մարկուս Ռեշֆորդ, 70

Հեռացում՝ Կառլոս Սոլեր («Ռեալ Սոսիեդադ»), 88

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news