14:51  ,  18 հունվարի, 2026

AusOpen. Արինա Սաբալենկայի հաղթական մեկնարկը

Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան հաղթանակով մեկնարկեց թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում։ Բելառուսի ներկայացուցիչը 6:4, 6:1 հաշվով պարտության մատնեց աշխարհի 118-րդ ռակետ, ֆրանսիացի Տյանցոա Ռակոտոմանգա-Ռաժանային։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 17 րոպե։

Երկրորդ շրջանում Արինա Սաբալենկայի մրցակիցը կլինի Անաստասիա Պավլյուչենկովայի (Ռուսաստան) եւ Չժոսյուան Բայի (Չինաստան) դիմակայության հաղթողը։

AusOpen-ի մրցանակային հիմնադրամը 74,9 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News