18:59  ,  17 հունվարի, 2026

«Ռեալի» հաղթանակը՝ 2:0 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում փոխչեմպիոն «Ռեալը» Մադրիդում ընդունեց «Լեւանտեին» եւ հաղթեց 2:0 հաշվով։

Աչքի ընկան ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն եւ իսպանացի պաշտպան Ռաուլ Ասենսիոն։

Արքայական թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում Խաբի Ալոնսոյին փոխարինած Ալվարո Արբելոան նորամուտը նշեց Լա Լիգայում հաղթանակով։

«Ռեալը» 48 միավորով երկրորդն է, «Լեւանտեն» նախավերջինն է՝ 14 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 20-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» - «Լեւանտե»՝ 2:0 (տեսանյութ)

Կիլիան Մբապե, 58, 11մ, Ռաուլ Ասենսիո, 65

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում