11:24  ,  9 հունվարի, 2026

WTA Brisbane International. Արինա Սաբալենկան դուրս եկավ կիսաեզրափակիչ

Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում անցկացվող WTA Brisbane International մրցաշարի կիսաեզրափակիչ։

Բեառուսի ներկայացուցիչը 6:3, 6:3 հաշվով առավելության հասավ աշխարհի 7-րդ ռակետ, ամերիկացի Մեդիսոն Քիզի նկատմամբ։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 30 րոպե։

Կիսաեզրափակիչում Արինա Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի 20-րդ ռակետ, չեխ Կարոլինա Մուխովան։

WTA Brisbane International-ի մրցանակային հիմնադրամը 1,2 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News