11:09  ,  8 հունվարի, 2026

WTA Brisbane International. Արինա Սաբալենկան քառորդ եզրափակիչում է

Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան դուրս է եկել Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում անցկացվող WTA Brisbane International մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Բելառուսի ներկայացուցիչը 6:3, 6:3 հաշվով պարտության է մատնել աշխարհի 41-րդ ռակետ, ռումինացի Սորանա Կիրստյային։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 20 րոպե։

Արինա Սաբալենկայի հաջորդ մրցակիցը կլինի ռուսաստանցի Դիանա Շնայդերի եւ ամերիկացի Մեդիսոն Քիզի դիմակայության հաղթողը։

WTA Brisbane International-ի մրցանակային հիմնադրամը 1,2 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News