02:20  ,  24 դեկտեմբերի, 2025

«Արսենալը» դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալը» դուրս եկավ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։

Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը լոնդոնյան դերբիում ընդունեց «Քրիսթալ Փելասին» եւ առավելության հասավ հետխաղային 11-մետրանոցներով` 8:7։

Հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1:

80-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց հյուրերի ֆրանսիացի պաշտպան Մաքսանս Լակրուան։

Ավելացված 5-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց անգլիացի պաշտպան Մարկ Գեհին։

Կիսաեզրափակիչում «Արսենալի» մրցակիցը կլինի Լոնդոնի «Չելսին»։ Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են «Նյուքասլ Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին»։

Անգլիական լիգայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Արսենալ» - «Քրիսթալ Փելաս»՝ 1:1, 11մ՝ 8:7 (տեսանյութ)

Մաքսանս Լակրուա, 80, ինքնագոլ - Մարկ Գեհի, 90+5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում