02:20 24 դեկտեմբերի, 2025Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալը» դուրս եկավ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։
Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը լոնդոնյան դերբիում ընդունեց «Քրիսթալ Փելասին» եւ առավելության հասավ հետխաղային 11-մետրանոցներով` 8:7։
Հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1:
80-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց հյուրերի ֆրանսիացի պաշտպան Մաքսանս Լակրուան։
Ավելացված 5-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց անգլիացի պաշտպան Մարկ Գեհին։
Կիսաեզրափակիչում «Արսենալի» մրցակիցը կլինի Լոնդոնի «Չելսին»։ Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են «Նյուքասլ Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին»։
Անգլիական լիգայի գավաթ, քառորդ եզրափակիչ
«Արսենալ» - «Քրիսթալ Փելաս»՝ 1:1, 11մ՝ 8:7 (տեսանյութ)
Մաքսանս Լակրուա, 80, ինքնագոլ - Մարկ Գեհի, 90+5
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.