85 տարեկանում մահացել է մուրճի նետման օլիմպիական չեմպիոն, ուկրաինացի մարզիկ եւ մարզիչ Անատոլի Բոնդարչուկը, հաղորդում է sport.ua-ն։ Նա ապրում էր Կանադայում։
1972թ․ Մյունխենի Օլիմպիական խաղերում Անատոլի Բոնդարչուկը տիտղոսը նվաճել է օլիմպիական ռեկորդով՝ 75,50 մետր։ Դրանից առաջ նա նաեւ երկու համաշխարհային ռեկորդ է գրանցել 1969 թվականին՝ 74,68 մետր եւ 75,48 մետր։
Անատոլի Բոնդարչուկը դարձել է նաեւ 1976թ․ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 1969թ․ Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ քառակի չեմպիոն (1969, 1970, 1972, 1973)։
Նա եղել է օլիմպիական չեմպիոն եւ աշխարհի ռեկորդակիր Յուրի Սեդիխի մարզիչը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

02:04 , 16 հոկտեմբերի 
01:34 , 16 հոկտեմբերի
01:29 , 16 հոկտեմբերի
01:04 , 16 հոկտեմբերի 
00:55 , 16 հոկտեմբերի 
23:55 , 15 հոկտեմբերի
23:28 , 15 հոկտեմբերի 
22:34 , 15 հոկտեմբերի
21:57 , 15 հոկտեմբերի
11:07 , 15 հոկտեմբերի