21:10  ,  21 դեկտեմբերի, 2025

Ռաֆինյայի եւ Յամալի գոլերը հաղթանակ բերեցին «Բարսելոնային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» մրցակցի խաղադաշտում 2:0 հաշվով պարտության մատնեց «Վիլյառեալին»։

12-րդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց բրազիլացի հարձակվող Ռաֆինյան։ 39-րդ րոպեին հեռացվեց «Վիլյառեալի» պորտուգալացի պաշտպան Ռենատու Վեյգան։ 63-րդ րոպեին կատալոնական թիմի առավելությունը կրկնապատկեց Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը։

«Բարսելոնան» 46 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 4 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող փոխչեմպիոն «Ռեալին»։ «Վիլյառեալը» չորրորդն է՝ 35 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 17-րդ տուր

«Վիլյառեալ» - «Բարսելոնա»՝ 0:2 (տեսանյութ)

Ռաֆինյա, 12, 11մ, Լամին Յամալ, 63

Հեռացում՝ Ռենատու Վեյգա («Վիլյառեալ»), 39

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news