17:19  ,  19 դեկտեմբերի, 2025

Յուրա Մովսիսյան․ Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստն է

Հայաստանի հավաքականի եւ «Կրասնոդարի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը բարձր է գնահատել Հայաստանի հավաքականի եւ Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի խաղը։

«Անհավանական է տեսնել, թե ինչի է հասել «Կրասնոդարը»։ Ես հիշում եմ խոսակցությունները ապագա չեմպիոնության մասին, երբ ես էի հանդես գալիս «Կրասնոդարում»։ Սերգեյ Գալիցկին ուներ ծրագիր, որը տարիների հեռանկարով էր։ Հրաշալի է տեսնել, որ նա եւ ակումբը հասան նպատակներին, իրականացրին երազանքները։ «Կրասնոդարը» դարձավ Ռուսաստանի լավագույն ակումբներից մեկը։

Ես շատ երջանիկ եմ Գալիցկու եւ նրանց յուրաքանչյուր ֆուտբոլիստի, այդ թվում Սպերցյանի համար։ Հպարտանում եմ նրա խաղով եւ նվաճումներով։ Անցած մրցաշրջանում Սպերցյանը չեմպիոնական թիմի կարեւորագույն գործոններից էր։ Կարծում եմ՝ հիմա նա Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստն է։ Երջանիկ եմ նրա համար»,- Յուրա Մովսիսյանի խոսքը մեջբերում է championat.com-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում