01:58  ,  15 դեկտեմբերի, 2025

Մբապեի եւ Ռոդրիգոյի գոլերն ապահովեցին «Ռեալի» հաղթանակը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Ալավեսին» եւ հաղթանակի հասավ 2:1 հաշվով:

Արքայական թիմի կազմում աչքի ընկան ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն եւ բրազիլացի հարձակվող Ռոդրիգո Գոեսը:


Մադրիդի «Ռեալը» 39 միավորով մրցաշարային աղյուսակում երկրորդն է եւ 4 միավորով զիջում է առաջատար «Բարսելոնային»: «Ալավեսը» 18 միավորով 12-րդ տեղում է:

Իսպանիայի առաջնություն, 16-րդ տուր

«Ալավես» - «Ռեալ Մադրիդ»՝ 1:2 (տեսանյութ)


Կարլոս Վիսենտ, 69- Կիլիան Մբապե, 24, Ռոդրիգո Գոես, 76

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news