20:12  ,  11 դեկտեմբերի, 2025

ՉԼ․ Շաբաթվա լավագույն խաղացողը

Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Նոնի Մադուեկեն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի լավագույն խաղացող, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի կայքը։

«Արսենալը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթել էր բելգիական «Բրյուգեին»։ 23-ամյա անգլիացի ֆուտբոլիստը դարձել էր դուբլի հեղինակ։

Մրցանակին հավակնում էին նաեւ Ժյուլ Կունդեն («Բարսելոնա»), Օսկար Գլուխը («Այաքս») եւ Շառլ դե Կետելարեն («Ատալանտա»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում