00:15  ,  11 դեկտեմբերի, 2025

Բռնցքամարտի ԱԱ. Ռուդոլֆ Գարբոյանը կիսաեզրափակիչում է, Մանասյանը, Սարգսյանը եւ Հովհաննիսյանը պարտվեցին

Դուբայում անցկացվող բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնությունում Ռուդոլֆ Գարբոյանն ապահովեց Հայաստանի 5-րդ մեդալը:

Գարբոյանը 51 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում մենամարտեց կուբացի Սալֆրան Մեջիես Գիովիսի հետ եւ 5:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ՝ դուրս գալով կիսաեզրափակիչ:

Գարբոյանը մեկնարկել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 5:0 հաշվով պարտության էր մատնել Մավրիկյան Հանրապետության ներկայացուցիչ Նիվն Չեմբենին:

Քառորդ եզրափակիչ դուրս եկած Հայաստանի մյուս մասնակիցները պարտվեցին: 

57 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը 1:4 հաշվով պարտվեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Խուջանազար Նոխտորդիեւը::

80 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյանը 0:5 հաշվով պարտվեց Իսպանիան ներկայացնող Գազիմագոմեդ Ջալիդով Գաֆուրովային:

Աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը (92 կգ)  2:5 հաշվով պարտվեց իսպանացի Էմանուել Ռեյես Պիլային:

Ռուդիկ Մկրտչյանի գլխավորած հավաքականից 5 բռնցքամարտիկ պայքարը կշարունակի եզրափակիչի ուղեգրի համար: Բրոնզե մեդալներ են ապահովել նաեւ Եվրոպայի փոչեմպիոն Արթուր Բազեյանը,  Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը, Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հարությունյանը եւ աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English