Դուբայում անցկացվող բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնությունում Ռուդոլֆ Գարբոյանն ապահովեց Հայաստանի 5-րդ մեդալը:
Գարբոյանը 51 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում մենամարտեց կուբացի Սալֆրան Մեջիես Գիովիսի հետ եւ 5:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ՝ դուրս գալով կիսաեզրափակիչ:
Գարբոյանը մեկնարկել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 5:0 հաշվով պարտության էր մատնել Մավրիկյան Հանրապետության ներկայացուցիչ Նիվն Չեմբենին:
Քառորդ եզրափակիչ դուրս եկած Հայաստանի մյուս մասնակիցները պարտվեցին:
57 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը 1:4 հաշվով պարտվեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Խուջանազար Նոխտորդիեւը::
80 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյանը 0:5 հաշվով պարտվեց Իսպանիան ներկայացնող Գազիմագոմեդ Ջալիդով Գաֆուրովային:
Աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը (92 կգ) 2:5 հաշվով պարտվեց իսպանացի Էմանուել Ռեյես Պիլային:
Ռուդիկ Մկրտչյանի գլխավորած հավաքականից 5 բռնցքամարտիկ պայքարը կշարունակի եզրափակիչի ուղեգրի համար: Բրոնզե մեդալներ են ապահովել նաեւ Եվրոպայի փոչեմպիոն Արթուր Բազեյանը, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը, Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հարությունյանը եւ աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:47 , 31 հոկտեմբերի
13:28 , 31 հոկտեմբերի
09:07 , 31 հոկտեմբերի
23:56 , 30 հոկտեմբերի 
23:08 , 30 հոկտեմբերի
22:41 , 30 հոկտեմբերի 
20:59 , 30 հոկտեմբերի
19:42 , 30 հոկտեմբերի
19:05 , 30 հոկտեմբերի 
18:40 , 30 հոկտեմբերի