23:05  ,  9 դեկտեմբերի, 2025

ՉԼ․ «Ինտերի» եւ «Լիվերպուլի» մեկնարկային կազմերը

Հայտնի են Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» եւ Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» մեկնարկային կազմերը Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի խաղում։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում է։

«Ինտեր»․ Զոմեր, Բաստոնի, Աչերբի, Ականջի, Դիմարկո, Էնրիկե, Բարելա, Չալհանօղլու, Մխիթարյան, Մարտինես, Տյուրամ։

«Լիվերպուլ»․ Ալիսոն, Գոմես, Վան Դեյք, Կոնատե, Ռոբերտսոն, Սոբոսլաի, Մաք Ալիսթեր, Ջոնս, Գրավենբերխ, Իսակ, Էկիտիկե։

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում