Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը (60կգ) եւ Վախթանգ Հարությունյանը (75 կգ) վստահ հաղթանակներ տարան Դուբայում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում:
Հայաստանի առաջատար բռնցքամարտիկներից Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը 60 կգ քաշայինների պայքարում առաջին մենամարտում 5:0 հաշվով պարտության մատնեց Մալիի ներկայացուցիչ Կարիմ Աբդուլ Բաթլիին։
Բոլոր երեք ռաունդնում Բազեյանը մրցակցին ոչ մի հնարավորություն չտվեց, գրոհներով եւ հարվածաշարերով առավելության հասավ եւ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ գրանցեց:
75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը մրցեց հնդիկ Անկիթ Կումարի հետ եւ առաջին ռաունդում մրցակցին նոկաուտի ենթարկեց: Վախթանգ Հարությունյանին առաջին մենամարտում առանց պայքարի հաղթանակ էր շնորհվել, քանի որ մրցակիցը կշռման արարողության ժամանակ չէր համապատասխանել քաշային կարգին:
Երեկոյան մրցահերթում Դավիթ Եգորյանը (54կգ) ուժերը կչափի Մավրիկյան Հանրապետության ներկայացուցիչ Անդրե Գյուլամ Ֆրանցիսի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:56 , 30 հոկտեմբերի 
23:08 , 30 հոկտեմբերի
22:41 , 30 հոկտեմբերի 
20:59 , 30 հոկտեմբերի
19:42 , 30 հոկտեմբերի
19:05 , 30 հոկտեմբերի 
18:40 , 30 հոկտեմբերի 
18:18 , 30 հոկտեմբերի 
17:31 , 30 հոկտեմբերի
16:33 , 30 հոկտեմբերի