20:15 6 դեկտեմբերի, 2025Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը (60կգ) եւ Վախթանգ Հարությունյանը (75 կգ) վստահ հաղթանակներ տարան Դուբայում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում:
Հայաստանի առաջատար բռնցքամարտիկներից Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը 60 կգ քաշայինների պայքարում առաջին մենամարտում 5:0 հաշվով պարտության մատնեց Մալիի ներկայացուցիչ Կարիմ Աբդուլ Բաթլիին։
Բոլոր երեք ռաունդնում Բազեյանը մրցակցին ոչ մի հնարավորություն չտվեց, գրոհներով եւ հարվածաշարերով առավելության հասավ եւ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ գրանցեց:
75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը մրցեց հնդիկ Անկիթ Կումարի հետ եւ առաջին ռաունդում մրցակցին նոկաուտի ենթարկեց: Վախթանգ Հարությունյանին առաջին մենամարտում առանց պայքարի հաղթանակ էր շնորհվել, քանի որ մրցակիցը կշռման արարողության ժամանակ չէր համապատասխանել քաշային կարգին:
Երեկոյան մրցահերթում Դավիթ Եգորյանը (54կգ) ուժերը կչափի Մավրիկյան Հանրապետության ներկայացուցիչ Անդրե Գյուլամ Ֆրանցիսի հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.