01:51  ,  4 դեկտեմբերի, 2025

«Ինտերը» հաղթեց՝ 5:1, Մխիթարյանը գոլային փոխանցում կատարեց (տեսանյութ)

Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Ինտերը» Միլանում մրցեց «Վենեցիայի» հետ եւ հաղթեց 5:1 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամը։ Աչքի ընկան նաեւ ֆրանսիացի կիսապաշտպան Անդի Դիուֆը, իտալացի հարձակվող Ֆրանչեսկո Էսպոզիտոն եւ ֆրանսիացի հարձակվող Անժ-Յոան Բոնին։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո առաջին հանդիպումն անցկացրեց։ Նա փոխարինման դուրս եկավ 46-րդ րոպեին եւ կատարեց գոլային փոխանցում 5-րդ գոլի դրվագում։

«Ինտերը» դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

Իտալիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Ինտեր» - «Վենեցիա»՝ 5:1 (տեսանյութ)

Անդի Դիուֆ, 18, Ֆրանչեսկո Էսպոզիտո, 20, Մարկուս Տյուրամ, 34, 51, Անժ-Յոան Բոնի, 76 - Ռիչի Սագրադո, 66

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News