01:51 4 դեկտեմբերի, 2025Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Ինտերը» Միլանում մրցեց «Վենեցիայի» հետ եւ հաղթեց 5:1 հաշվով։
Դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամը։ Աչքի ընկան նաեւ ֆրանսիացի կիսապաշտպան Անդի Դիուֆը, իտալացի հարձակվող Ֆրանչեսկո Էսպոզիտոն եւ ֆրանսիացի հարձակվող Անժ-Յոան Բոնին։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո առաջին հանդիպումն անցկացրեց։ Նա փոխարինման դուրս եկավ 46-րդ րոպեին եւ կատարեց գոլային փոխանցում 5-րդ գոլի դրվագում։
«Ինտերը» դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
Իտալիայի գավաթ, 1/8 եզրափակիչ
«Ինտեր» - «Վենեցիա»՝ 5:1 (տեսանյութ)
Անդի Դիուֆ, 18, Ֆրանչեսկո Էսպոզիտո, 20, Մարկուս Տյուրամ, 34, 51, Անժ-Յոան Բոնի, 76 - Ռիչի Սագրադո, 66
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.