02:05  ,  3 դեկտեմբերի, 2025

«Բարսելոնան» ուժեղ էր Մադրիդի «Աթլետիկոյից» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի խաղում չեմպիոն «Բարսելոնան» տանը մրցեց Մադրիդի «Աթլետիկոյի» հետ։ Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը հասավ կամային հաղթանակի 3:1 հաշվով։

20-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց հյուրերի իսպանացի հարձակվող Ալեքս Բաենան։

26-րդ րոպեին պատասխան գոլը խփեց բրազիլացի հարձակվող Ռաֆինյան։ 65-րդ րոպեին իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոն խփեց կատալոնական թիմի հաղթական գոլը։ Ավելացված ժամանակում աչքի ընկավ իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը։

«Բարսելոնան» 37 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Աթլետիկոն» չորրորդն է՝ 31 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 19-րդ տուր

«Բարսելոնա» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 3:1 (տեսանյութ)

Ռաֆինյա, 26, Դանի Օլմո, 65, Ֆերան Տորես, 90+7 - Ալեքս Բաենա, 20

Չիրացրած 11մ՝ Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»), 36

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news