21:14  ,  29 նոյեմբերի, 2025

«Բարսելոնան» հաղթեց եւ բարձրացավ առաջին տեղ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» ընդունեց «Ալավեսին» եւ հաղթեց 3:1 հաշվով։

Առաջին րոպեին աչքի ընկավ «Ալավեսի» իսպանացի կիսապաշտպան Պաբլո Իբանիեսը։

8-րդ րոպեին պատասխան գոլը խփեց կատալոնական թիմի եւ Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը։ 26-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Դանի Օլմոն, որն ավելացված ժամանակում նաեւ դուբլ ձեւակերպեց։

«Բարսելոնան» 34 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է «Ռեալից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Ալավեսը» 14-րդն է՝ 15 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 14-րդ տուր

«Բարսելոնա» - «Ալավես»՝ 3:1 (տեսանյութ)

Լամին Յամալ, 8, Դանի Օլմո, 26, 90+3 - Պաբլո Իբանիես, 1

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում