20:05  ,  27 նոյեմբերի, 2025

ՉԼ․ Մբապեն՝ շաբաթվա լավագույն խաղացող

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի լավագույն խաղացող։

Հունական «Օլիմպիակոսի» դեմ արտագնա խաղում Մբապեն դարձել էր 4 գոլի հեղինակ, Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը հաղթել էր 4:3 հաշվով։

Երկրորդ տեղում է Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի կիսապաշտպան Վիտինյան, որը 3 գոլ էր խփել Լոնդոնի «Տոտենհեմին» (5:3)։

Երրորդ տեղում է ֆրանսիական «Մարսելի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, որը դուբլի հեղինակ էր դարձել անգլիական «Նյուքասլ Յունայթեդի» դեմ խաղում  (2:1)։

Չորրորդ տեղում է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Սերու Գիրասին, որը երկու գոլ էր խփել իսպանական «Վիլյառեալին» (4:0):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում