20:05  ,  26 նոյեմբերի, 2025

Ռունի․ Կուկուրելյան լավագույն դասը տվեց, թե ինչպես զսպել Յամալին

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ուեյն Ռունին բարձր է գնահատել աշխարհի ակումբային չեմպիոն Լոնդոնի «Չելսիի» եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի պաշտպան Մարկ Կուկուրելյայի խաղը Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում։

«Չելսին» Լոնդոնում հաղթել էր 3:0 հաշվով։ Մարկ Կուկուրելյան ճանաչվել էր հանդիպման լավագույն խաղացող։

«Այս խաղում Կուկուրելյան լավագույն դասը տվեց, թե ինչպես զսպել Լամին Յամալին։ Կուկուրելյան պարզապես անհավանական էր։ Հնարավոր է՝ սա ձախ պաշտպանի լավագույն խաղն է, որը ես տեսել եմ շատ մեծ ժամանակահատվածում»,- ասել է Ռունին Amazon Prime-ի եթերում։

«Չելսին» 10 միավորով 5-րդն է, «Բարսելոնան» 7 միավորով 15-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print