20:05 26 նոյեմբերի, 2025«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ուեյն Ռունին բարձր է գնահատել աշխարհի ակումբային չեմպիոն Լոնդոնի «Չելսիի» եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի պաշտպան Մարկ Կուկուրելյայի խաղը Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում։
«Չելսին» Լոնդոնում հաղթել էր 3:0 հաշվով։ Մարկ Կուկուրելյան ճանաչվել էր հանդիպման լավագույն խաղացող։
«Այս խաղում Կուկուրելյան լավագույն դասը տվեց, թե ինչպես զսպել Լամին Յամալին։ Կուկուրելյան պարզապես անհավանական էր։ Հնարավոր է՝ սա ձախ պաշտպանի լավագույն խաղն է, որը ես տեսել եմ շատ մեծ ժամանակահատվածում»,- ասել է Ռունին Amazon Prime-ի եթերում։
«Չելսին» 10 միավորով 5-րդն է, «Բարսելոնան» 7 միավորով 15-րդն է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.