23:55  ,  8 նոյեմբերի, 2025

Մադրիդի «Աթլետիկոն» հաղթեց «Լեւանտեին», Գրիզմանի դուբլը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» տանը մրցեց «Լեւանտեի» հետ։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմն առավելության հասավ 3:1 հաշվով։

«Աթլետիկոյից» դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը։ Գրանցվեց նաեւ ինքնագոլ «Աթլետիկոյի» օգտին։

«Աթլետիկոն» 25 միավորով երրորդն է, «Լեւանտեն» 17-րդն է՝ 9 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 12-րդ տուր

«Աթլետիկո Մադրիդ» - «Լեւանտե»՝ 3:1 (տեսանյութ)

Ադրիան դե լա Ֆուենտե, 12, ինքնագոլ, Անտուան Գրիզման, 61, 80 - Մանուել Սանչես, 21

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում