16:53  ,  7 նոյեմբերի, 2025

Պրեմիեր լիգա․ Ամսվա լավագույն խաղացողն ու մարզիչը (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Բրայան Մբեմոն ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն խաղացող հոկտեմբերին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում։

Անցած ամիս «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայում անցկացրած երեք խաղում էլ հասել է հաղթանակի, Մբեմոն խփել է 3 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը։

Հոկտեմբերին «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է «Սանդերլենդին» (2:0), «Լիվերպուլին» (2:1) եւ «Բրայթոնին» (4:2)։

«Մանչեսթեր Յունայթեդը» 10 խաղից հետո 17 միավորով 8-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print