23:11  ,  5 նոյեմբերի, 2025

ՉԼ․ «Ինտերի» մեկնարկային կազմը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրում Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» կընդունի Ղազախստանի «Կայրաթին»։ «Ինտերի» ռումինացի գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն հրապարակել է մեկնարկային կազմը։

«Ինտեր»․ Զոմեր, Դե Վրեյ, Բիսեկ, Աուգուստո, Դյումֆրիս, Ֆրատեզի, Բարելա, Զելինսկի, Դիմարկո, Մարտինես։ Էսպոզիտո։

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով հայտավորված չէ այս հանդիպմանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում